ՀՀ Արդարադատության նախարարությունը երկարաձգել է Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների փաստաթղթերի ընդունումը մինչեւ դեկտեմբերի 20-ը

PanARMENIAN.Net - Հայաստանի Արդարադատության նախարարությունը երկարաձգել է աջակցության տրամադրման ժամկետը «Աքսա» ապահովագրական ընկերության ավանդատուների ժառանգներին համապատասխան փաստաթղթերի եւ դիմումների ձեւակերպման հարցում մինչեւ դեկտեմբերի 20-ը: Այդ մասին հայտնել է նախարարության մամլո քարտուղար Լանա Մշեցյանը: Նրա խոսքերով, Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին օգնության տրամադրումը, ովքեր եղել են ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերության ավանդատուները, սկսվել է հուլիսի 20-ին եւ ծրագրվում էր անցակցնել մինչեւ սեպտեմբերի 20-ը: Արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ այսօր նախարարության իրավաբանների կողմից արդեն 800 դիմում է ձեւակերպված:



Նշենք, որ Հայաստանի Արդարադատության նախարարությունում, հայտարարությունները կարող են ներկայացնել այն անձինք, ում նախնիների անուններն ընդգրկված են «Աքսա» ընկերության կողմից ներկայացված ցուցակում եւ որը ներկայացված է www.armenianinsurancesettlementaxa.com կայքում կամ որին հնարավոր է ծանոթանալ հետեւյալ հեռախոսահամարով` +37410 58 30 23: Որպեսզի հաստատվի անձի կապը վերընշված ցուցակում ընդգրկված մարդկանց հետ, անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը. ծննդյան վկայական, վկայական մահվան եւ ամուսնության մասին, անձնագիր, սոցիալական քարտ, տոհմածառ, նամակներ, լուսանկարներ եւ արյունակցական կապը հաստատող այլ փաստաթղթեր, հաղորդում է Regnum-ը:



Հիշեցնենք, որ Փարիզում ստորագրվել է համաձայնագիր երկրում ամենամեծ ապահովագրական ընկերություն «Աքսա»-ի եւ Կալիֆորնիայի իրավաբանական ընկերության միջեւ: Ընկերության ավանդատուների շարքում են միլիոնավոր հայեր, ում հարազատները զոհվել են 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության արդյունքում Թուրքիայում: Խոսքը բավականին խոշոր գումարի մասին է: Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները ընհանուր առմամբ կստանան $17 մլն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---