4 սեպտեմբերի 2007 - 19:15 AMT
ԵԱՀԿ ղեկավարը հայտարարել է Ղարաբաղի գործընթացի հարցով բանակցություններում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտության մասին
«ԵԱՀԿ-ն մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նկատմամբ»,- հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը: Նա նշել է, որ հանդիպել է երկու հակամարտող կողմերի հետ եւ ցավ է հայտնել այն կապակցությամբ, որ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Սանկտ-Պետերբուրգում անարդյունք ավարտ է ունեցել. «Երեկ ես հանդիպել եմ Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ, ում հետ քննարկել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որոշ կողմեր: Որպեսզի դրական արդյունքների հասնեն, անհրաժեշտ է որոշ փոփոխություններ մտցնել բանակցային գործընթացում», հաղորդում է ԱՊԱ-ն: