4 սեպտեմբերի 2007 - 19:28 AMT
bmi-ը դառնալու է միակ ընկերությունը, որը կիրականացնի թռիչքներ Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ
bmi-ը` Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում գործող երկրորդ ամենա մեծ ավիաընկերությունը, հայտարարել է Բրիտանական ավիաուղիների ֆրենչայզ ընկերություն BMED-ի գնման մասին: Սա նշանակում է, որ ի լրումն արդեն իսկ գոյություն ուղղությունների, սկսած 2007թ. հոկտեմբերի 28-ից, bmi-ը կունենա 17 նոր ուղղություններ Աֆրիկայում, Միջին Արեւելքում, Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում: Այս գործարքով` bmi-ը այսուհետեւ դառնում է միակ բրիտանական ընկերությունը, որն իրականացնում է թռիչքներ Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ:

Ավիաընկերությունը ներկայումս իրականացնում է օրեկան մոտ 170 թռիչքներ Հիթրոու օդանավակայանից եւ հանդիսանում Star Alliance` աշխարհի ամենա մեծ ավիա ալյանսի անդամ, որն ապահովում է ուղեւորներին գլոբալ եւ հարմարավետ կցաչվերթներ (տրանզիտ) աշխարհով մեկ: Բրիթիշ Միդլանդ-ը` Միացյալ Թագավորությունում գտնվով bmi-ի սեփականատերը արդեն իսկ ներդրել է մոտ 30 միլիոն ֆունտ ստերլինգ BMED-ի արժեթղթերի մեջ: BMED-ը, որ ստեղծվել էր 1994-ին եւ հանդիսանում է Բրիտանական ավիաուղիների ֆրենչայզ գործընկերը սկսած 1997-ից, ներկայումս ունի 3 A-320 եւ 5 A-321 օդանավեր, հաղորդում է bmi-ի մամլո ծառայությունը: