ՀՀ ԱԳՆ ղեկավարը կարեւորել է ՆԱՏՕ-ի հետ խորհրդակցությունները ՀՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության շուրջ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Բրյուսելում հանդիպեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման սկզբում ԱԳ նախարարը կարեւորեց ՀՀ֊-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով (ԱԳԳԾ) սահմանված գործողությունների իրականացման ընթացքը` մասնավորապես ՀՀ ազգային անվտանգության մշակումը, Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի բացումը, Հայաստանում Ճգնաժամերի կառավարման իրավիճակային կենտրոնի ստեղծման հետ կապված գործընթացը, պաշտպանական ոլորտի բարեփոխումներին ուղղված օրենսդրական նախաձեռնությունները: Վարդան Օսկանյանը բարձր գնահատեց ՆԱՏՕ-ի եւ անդամ երկրների կողմից Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի իրականացմանը ցուցաբերվող աջակցությունը, մասնավորապես, տրամադրվող խորհրդատվական օգնությունը, նաեւ ողջունեց ՆԱՏՕ-ի որոշումը Հայաստանում ՆԱՏՕ-ի փոխգործակցության նոր պատասխանատուի նշանակման մասին: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան 26+1 ձեւաչափով Հայաստան-ՆԱՏՕ քաղաքական խորհրդակցությունների կազմակերպմանը, եւ այդ համատեքստում ԱԳ նախարարը կարեւորոց Հայաստանի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի վերաբերյալ Դաշինքի հետ քաղաքական խորհրդակցությունների անցկացումը:



ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը ներկայացրեց իր գնահատականները Դաշինքի եւ Հարավային Կովկասի պետությունների հետ hամագործակցության վերաբերյալ` 2008թ. ապրիլին Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում Կոսովոյի հիմնահարցի, Աֆղանստանում տիրող իրավիճակի, տարածաշրջանային զարգացումների շուրջ: ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի խնդրանքով, ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանը անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---