Ռուսաստանը վերականգնում է սահմանային հսկողությունը Բելառուսի հետ սահմանին

Ռուսաստանը վերականգնում է սահմանային հսկողությունը Բելառուսի հետ սահմանին

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԴԾ-ն սահմանային գոտի է ստեղծում Բելառուսի հետ սահմանին` Պսկովի, Սմոլենսկի և Բրյանսկի շրջաններում: Գերատեսչության համապատասխան հրամանը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Նշվում է, որ որոշումը կայացվել է «ՌԴ պետական սահմանի պահպանության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով»:

Ըստ փաստաթղթերի, ԱԴԾ սահմանային տարածաշրջանային վարչությունները պետք է հաստատեն սահմանամերձ գոտի անձանց և տրանսպորտի մուտքի վայրն ու ժամկետը, ինչպես նաև կազմակերպեն զգուշացնող նշանների տեղադրում:

Ավելի վաղ Բելառուսն առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ սահմանեց ավելի քան 80 պետությունների քաղաքացիների համար, որոնք երկիր են ժամանում օդանավակայանով` ոչ ավելի, քան 5 օրով: Հրամանագիրը վերաբերում է Եվրոպայի, 39 երկրի, ինչպես նաև տարածվում է Բրազիլիայի, Ինդոնեզիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի և այլ պետությունների վրա: Ընդ որում, Մոսկվայի և Մինսկի միջև գործում է ազատ տեղաշարժի ռեժիմը, ինչը նշանակում է, որ առանց վիզա Բելառուս ժամանած օտարերկրացիները կարող են ապօրինաբար Ռուսաստան մեկնել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---