AAA-ն մտադիր է օգտագործել Սփյուռքի ներուժը հօգուտ Հայաստանի շահերի

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) պատվիրակությունը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հեռահաղորդակցության եւ տեղեկատվության հարցերով տեղակալ Կիյո Ակասակայի հետ: Հանդիպման ընթացքում կարծիքների փոխանակում է կայացել անվտանգության եւ տարածաշրջանային զարգացման, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կառուցման, ինչպես նաեւ Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում եւ Արեւալյան Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով: Ակասակայի խոսքերով, Հայաստանի առաջխաղացումը անկախության հռչակումից ի վեր դեպի սոցիալ-տնտեսական զարգացում տպավորիչ է, ինչպես նաեւ հայկական Սփյուռքի ներդրումը այդ գործընթացներում:



«Հայաստանը կարող է փոքր երկիր լինել, սակայն նրա Սփյուռքը մեծ աշխարհագրական արեալով եւ կազմակերպվածությամբ հայ ժողովորդին տանում է գլոբալ փոփոխությունների: AAA-ն մտադիր է ամբողջովին օգտագործել եղած ներուժը հօգուտ Հայաստանի եւ միջազգային հանրության»,- հայտարարել է AAA-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Ժիրայր Հարությունյանը: AAA-ի պատվիրակությունը նաեւ հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահի գրասենյակի ՀԿ-ների հարցերով խորհրդական Շամինա դե Գոնզագոյի հետ: Հանդիպմանը քննարկվել են ԱՄՆ-ի հայ համայնքին հետաքրքրող հարցեր, մասնավորապես, Հայոց ցեղասպանության ճանաչումը ցեղասպանությունների կանխման եւ մարդկության դեմ այլ հանցագործությունների նկատմամբ աճող հետաքրքրության լույսի ներքո:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---