Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի չեղարկմանը

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի չեղարկմանը

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը փետրվարի 2-ի ընդլայնված նիստում կողմ է քվեարկել Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի չեղարկմանը: Եվրահանձնաժողովի տեսածառայությունը հեռարձակել է նիստը:

Հարցի վերաբերյալ ԵԽ զեկուցող Մարիա Գաբրիելն ավելի վաղ կոչ էր արել Եվրախորհրդարանի Խորհրդին անհապաղ քաղաքական որոշում կայացնել Վրաստանի հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի անցնելու վերաբերյալ, որպեսզի այն հաստատվի փետրվարին:

Ավելի վաղ որոշմանը հավանություն էր տվել խորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի կոմիտեն:

Այժմ Վրաստանի հետ վիազների չեղարկման որոշումը պետք է վավերացնի ԵԽ Խորհուրդը: Որոշումն ուժի մեջ կմտնի ԵԽ պաշտոնական ամսագրում հրապարակման պահից: Միաժամանակ ուժի մեջ կմտնեն առանց վիզաների ռեժիմի կասեցման մեխանիզմները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---