Ադրբեջանական ԶԼՄ-ներում հաշտության խախտումների մասին ամենօրյա հիշատակումները զուտ պրոպագանդական հնարք է

PanARMENIAN.Net - Հայկական կողմից ադրբեջան ԶՈՒ դիրքերի գնդակոծման, ինչպես նաեւ սեպտեմբերի 5-ին ԼՂՀ պաշտպանության բանակի եւ ադրբեջանական ԶՈՒ շփման գծի հատվածում փոխհրաձգության մասին ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունները իրականության հետ որեւէ ընդհանրություն չունեն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ԼՂՀ պաշտպանության նախարարության պրոպագանդայի եւ տեղակատվության վարչության պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: «Հայկական կողմից հրադադարի խախտման մասին ադրբեջանական մամուլում ամեն օր հայտնվող տեղեկատվությունը զուտ պրոպագանդական քայլ է, որը կոչված է Ադրբեջանի բնակչությանը պահել Հայաստանի նկատմամբ մշտական թշնամանքի մթնոլորտում»,- ընդգծել է Հասրաթյանը:



Հիշեցնենք, որ Day.az-ը հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնել է, որ փոխհրաձգության արդյունքում սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը երկու ադրբեջանցի զինվորական վիրավորվել է եւ մեկը զոհվել: Նույն աղբյուրը հայտնել է, որ հայկական կողմը երեք զոհ է տվել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---