Ադրբեջանը դեմ է Ղարաբաղի շուրջ բանակցությունների ձեւաչափի փոփոխմանը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները ձեւափոխելու կարիք դեռեւս չկա, չորեքշաբթի հայտարարել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Ըստ նրա, միջնորդները` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ջանում էին կատարել հակամարտության լուծմանն ուղղված իրենց պարտավորությունները: «Ճիշտ է, Մինսկի խումբը չի կարողանում կատարել իր առջեւ դրված խնդիրները, սակայն դա չի նշանակում թե պետք է փոխել բանակցությունների ձեւաչափը»,-ասել է Մամեդովը:



Ըստ նրա, եթե խոսքը գնում է հակամարտության կարգավորմանն աջակցելու մասին, այդ գործընթացում նոր ուժեր եւ շրջանակներ ներգրավելու մասին, դրանում ոչ մի բացասական բան չկա:



«Հակամարտության լուծման հարցում օրենսդրական բազան պատրաստում է ԵԱՀԿ ՄԽ-ն, սակայն մյուս երկրների ջանքերը եւս կարելի է ընդգրկել այդ գործում»,-գտնում է Մամեդովը: Եվրոպայի Խորհուրդը, Եվրամիությունը եւ այլ միջազգային կազմակերպություններ կարող են ներկայացնել հակամարտության կարգավորման արդարացի դիրքորոշում, սակայն կարգավորման շուրջ բանակցությունները ձեւափոխելու կարիք դեռեւս չկա»,-հայտարարել է Ադրբեջանի ներկայացուցիչը, հաղորդում է «Թրենդը»:



Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը հայտարարել էր, թե կարգավորման մեջ դրական արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է որոշ փոփոխություններ կատարել բանակցային գործընթացում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---