Մերկել. ԵՄ և Թուրքիայի միջև վիզաների չեղարկման համաձայնագիրը պետք է լրամշակվի

Մերկել. ԵՄ և Թուրքիայի միջև վիզաների չեղարկման համաձայնագիրը պետք է լրամշակվի

PanARMENIAN.Net - Եվրամիության և Թուրքիայի միջև մուտքի արտոնագրերի ռեժիմի չեղարկման համաձայնագիրը լրամշակման կարիք ունի` որոշ կետերի վրա պետք է աշխատել: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Անկարայում Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Շատ բան արվել է մուտքի արտոնագրերի չեղարկման ճանապարհին, սակայն որոշ կետեր դեռ բաց են մնում, դրանց վրա աշխատել է պետք»,-ասել է Մերկելը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2016-ի դեկտեմբերին հրապարակված ԵՄ և Թուրքիայի միջև միգրացիոն համաձայնագրի կատարման մասին ԵՀ հերթական զեկույցում ասվում է, որ Թուրքիան նախկինի պես 7 պայման պետք է կատարի Եվրամիության երկրների հետ վիզաների չեղարկման համար: Հիշատակված պայմանների թվում են եվրոպական նմուշի կենսաչափական անձնագրերը, համաձայնագրերը համագործակցության մասին Եվրոպոլի և ռեադմիսիայի մասին, հակաահաբեկչական օրենսդրության ներդաշնակեցումը եվրոպական չափանիշների հետ:

Վիզային ռեժիմի ազատականացումը փախստականների ներհոսքի խնդրի կարգավորման վերաբերյալ ԵՄ և Թուրքիայի համաձայնագրի պայմաններից մեկն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---