5 սեպտեմբերի 2007 - 20:34 AMT
Հայաստան ժամանող էստոնացիների համար վիզային կարգի վերացումը կխթանի տնտեսական կապերը
Բրյուսել կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է իր էստոնացի գործընկեր Ուրմաս Պաէտի հետ: Հանդիպման ընթացքում Էստոնիայի ԱԳՆ ղեկավարն առաջարկել է առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ սահմանել Էստոնիայի քաղաքացիների համար` նշելով, թե դա կնպաստի տնտեսական եւ զբոսաշրջային շփումների ակտիվացմանը: Վ.Օսկանյանը ներկայացրեց Հայաստանի կողմից Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրի իրագործման գործընթացը: Ընդ որում նշվել է ԵՄ-ի հետ համագործակցության կարեւորությունը:

Բացի այդ, կողմերը քննարկել են Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ տնտեսական հարաբերություններին, Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում երկու երկրների գործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ ղարաբաղյան կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է BNS գործակալությունը: