Հզոր պայթյուն ֆրանսիական Նուազի լե Գրանում. Կան տուժածներ 3 փետրվարի 2017 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի լույս 3-ի գիշերը հզոր պայթյուն է որոտացել ֆրանսիական Նուազի լե Գրան կոմունայում: Մեկ մարդ տուժել է և կրիտիկական վիճակում է: Պայթյունը տեղի է ունեցել մոտ 22:00 (Երևանի ժամանակով 01:00) բնակավայրի առևտրի կետերից մեկում: Պայթյունի պատճառները հետաքննվում են, չի բացառվում, որ տուժաներն ավելի շատ են: «Պայթյունին հրդեհ է հաջորդել: Ըստ նախնական տվյալների, տուժածը կրիտիկական վիճակում է, 4 մարդ թեթև վնասվածքներ է ստացել»,-հայտարարել է հրշեջների բրիգադի կապիտան Գիյոմ Ֆրեսը, որի խոսքը մեջբերում է LCI հեռուստաալիքը: Ըստ թերթի, պայթյունն այնպիսի հզորության էր, որ զգացվել է ամբողջ շրջանում: «Տները ցնցվեցին»,-ասել է հարևան Գանյի քաղաքի բնակիչը: Հունվարի 30-ին պայթյուն էր որոտացել Փարիզի արվարձանում բուրումնավետ թղթի արտադրության ֆաբրիկայում: 6 մարդ վիրավորվել էր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |