Ռուսաստանի ԱԳՆ-ում տեղի ունեցան ռուս-հայկական միջգերատեսչական խորհրդակցություններ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-6 Ռուսաստանի ԱԳՆ-ում տեղի ունեցան ռուս-հայկական միջգերատեսչական խորհրդակցություններ: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, ռուսական կողմը բանակցություններում գլխավորում էր Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի տեղակալ` պետական քարտուղար Գրիգորի Կառասինը, հայկական կողմը` Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը:



Զրույցների ընթացքում քննարկվել են ԱՊՀ տարածքում ստեղծված իրավիճակը, այդ դաշտում Ռուսաստանի եւ Հայաստանի փոխգործակցության արդի հարցերը, եվրոպական եւ տարածաշրջանային անվտանգությունը, երկկողմ եւ խորհրդատվական հարաբերությունները: Խորհրդակցություններն անցել են լիակատար փոխըմբռնման մթնոլորտում:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---