Վիետնամը սկսել է էլեկտրոնային վիզաներ տրամադրել ՀՀ քաղաքացիներին

Վիետնամը սկսել է էլեկտրոնային վիզաներ տրամադրել ՀՀ քաղաքացիներին

PanARMENIAN.Net - Վիետնամը փետրվարի 1-ից սկսել է էլեկտրոնային վիզաներ տրամադրել աշխարհի ավելի քան 40 երկրի, այդ թվում Հայաստանի քաղաքացիներին, գրում է Vietnam News Agency (VNA)-ն:

Ըստ պետական լրատվամիջոցի, Վիետնամի կառավարությունը հաստատել է համապատասխան որոշումը հունվարի 25-ին: Հայտադիմումների ներկայացումն ու վճարումը կկատարվի առցանց ռեժիմով: Երաշխավորագրեր կամ հրավերներ այդ դեպքում չեն պահանջվի:

Հայաստանից բացի ցանկում ներառված են նաև Ադրբեջանը, Արգենտինան, Իռլանդիան, Լեհաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Հարավային Կորեան, Գերմանիան, Չիլին, Չինաստանը, Կոլումբիան, Չեխիան և այլ երկրներ:

Սովորական մուտքի արտոնագրերը նախկինի պես կտրամադրվեն ըստ համապատասխան օրենքի դրույթների:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---