6 սեպտեմբերի 2007 - 14:52 AMT
ԵՄ-ն համաձայն չէ բաժանել Կոսովոն սերբական եւ ալբանական մասերի
Եվրոպական միությունը մերժեց Կոսովոն էթնիկ` սերբական եւ ալբանական մասերի բաժանելու գաղափարը: Ընդլայնման հարցերով Եվրամիության հանձնակատար Օլի Ռենը Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչի հետ բանակցություններից հետո հայտարարեց, թե նման բաժանումը չի համապատասխանում Կոսովոյի խնդրով միջազգային միջնորդների շփման խմբի սկզբունքներին: Կոսովոն կիսելու գաղափարն որպես փոխզիջում Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ առաջարկել են Նիդերլանդները: Եվրամիությունը եւ մյուս միջնորդները մտավախություն ունեն, որ նման որոշումը վտանգավոր նախադեպ կստեղծի, հաղորդում է ՌԲԿ-ն: