ՀՀ-ԵՄ միջև նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունները մոտենում են ավարտին

ՀՀ-ԵՄ միջև նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունները մոտենում են ավարտին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 3-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնին:

Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ ՀՀ-ում այս երկու օրերին պարոն Դանիելսոնն արդյունավետ և օգտակար հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել:Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ նախորդ երկու տարիները Հայաստան-Եվրամիություն համագործակցության տեսանկյունից առանձնացել են ակտիվությամբ՝ զգալիորեն աշխուժացել է քաղաքական երկխոսությունը, տարբեր ոլորտներում ընդլայնվել է համագործակցությունը: Այդ համատեքստում նախագահը կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները՝ հիշատակելով վերջին շրջանում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստան:

Ընդգծելով, որ ակտիվորեն շարունակվում են Հայաստանի և Եվրամիության միջև նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունները, զրուցակիցները երկուստեք հույս են հայտնել, որ առաջիկայում գործընթացը կմտնի ավարտական փուլ: Քրիստիան Դանիելսոնը կարևորել է ՀՀ նախագահի սպասվող այցը Բրյուսել, որը, նրա համոզմամբ, նոր լիցք կհաղորդի փոխգործակցության զարգացմանը, հայտնում 1 նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Նախագահը ՀՀ-ԵՄ համագործակցության կարևոր ձեռքբերումների թվում նշել է ԵՄ խորհրդի կողմից Հայաստանի հետ ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ բանակցությունների մանդատը հաստատելու որոշման ընդունումը և հավաստիացրել, որ Հայաստանն այսուհետ ևս պատրաստակամ է առաջ մղելու Եվրոպական միության հետ փոխգործակցությունը բարեփոխումների խթանման, շարժունակության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը՝ այս գործընթացում Միության կողմից ներդրվող ջանքերի ու ռեսուրսների, այդ թվում՝ գալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տրամադրած աջակցության համար:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Գործընկերության առաջնայնությունների շուրջ բանակցային գործընթացը: ՀՀ նախագահը և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ:

Հայաստանի և ԵՄ միջև նոր շրջանակային համաձայնագիրը նախատեսվում է կնքել 2017-ին:

2015-ի հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունը Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---