Մինչև 4 մլն դրամ հարկային խախտումները կապաքրեականացվեն

Մինչև 4 մլն դրամ հարկային խախտումները կապաքրեականացվեն

PanARMENIAN.Net - Նախատեսվում է բարձրացնել հարկերը չմուծելու համար քրեական պատասխանատվության շեմը՝ 2 մլն դրամից դարձնելով 4 մլն-ի։ Փետրվարի 3-ին, ներկայացնելով ՔՕ–ում փոփոխությունների նախագիծը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին նշել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Եթե մինչև այժմ 2 մլն և ավելի դրամի հարկերից խուսափելու դեպքում քրեական պատասխանատվություն էր ենթադրվում, ապա հիմա այդ շեմը դառնում է 4 մլն դրամ:

ԱԺ պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանի դիտարկմամբ, սրանով համաներում է հայտարարվում և մինչև 4 մլն դրամ հարկային խախտումներն ապաքրեականացվում են:

Առաջարկվող իրավակարգավորմամբ, վերանայվել են նաև «չարամտորեն խուսափել» և «խեղաթյուրված տվյալներ» հասկացությունները, որոնք, ըստ նախարարի, նախկինում մի շարք խնդիրներ էին առաջացնում և դժվարացնում ապացուցելը, թե օրինակ, որ դեպքերում է տնտեսվարող սուբյեկտի կողմից հարկը կամ տուրքը չվճարելը համարվում չարամտորեն խուսափել, իսկ որ դեպքում այն չարամտություն չի պարունակում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---