QARTEZ հավելվածի շնորհիվ տեսարժան վայրերի դիտումն առավել հարմարավետ կդառնա

QARTEZ հավելվածի շնորհիվ տեսարժան վայրերի դիտումն առավել հարմարավետ կդառնա

PanARMENIAN.Net - Երևանի մանրամասն քարտեզը ներկայացնող QARTEZ բջջային հավելվածի միջոցով, այսուհետ մայրաքաղաքի հյուրերն ու բնակիչները կկարողանան առավել հեշտությամբ գտնել անհրաժեշտ վայրը և խնայել ժամանակ:

QARTEZ բջջային հավելվածը թույլ է տալիս տեղաշարժվել Երևանով, գտնել սեփական կոորդինատները (տեղադիրքը), ինչպես նաև տեղեկություն ստանալ տարատեսակ ծառայություններ մատուցող կազմակերպությունների՝ պետական մարմինների, բանկերի, բուժհիմնարկների, ուսումնական հաստատությունների, խանութների, սննդի կետերի, հանրային զուգարանների, ժամանցի կենտրոնների, դեղատների, արհեստավորական կրպակների և անհրաժեշտ այլ վայրերի մասին, անմիջապես շարժական սարքից՝ ընդամենը մեկ հպումով:

QARTEZ հավելվածն օգտակար գործիք է: Այն Երևանի հյուրերին հնարավորություն կտա ծանոթանալ աշխարհի հնագույն քաղաքներից մեկի պատմական հուշարձաններին, զգալ քաղաքի զարկերակը և բացահայտել նրա բնակիչների կենսակերպը: Հավելվածի շնորհիվ՝ տեսարժան վայրերի դիտումն առավել հարմարավետ ու հաճելի կդառնա հյուրերի համար, ինչը կարևոր քայլ է Երևանն աշխարհի լավագույն զբոսաշրջային ուղղություններից մեկը դարձնելու գործում: Իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Հայաստանում ամենաընդարձակ 3G և 4G ցանցերը կօգնեն լավագույնս օգտագործել հավելվածի բազմաթիվ հնարավորությունները», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հավելվածը կարող է գովազդային հարթակ ծառայել այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են հատուկ առաջարկներ ներկայացնել կամ հավելվածում պարզապես գովազդային հոլովակ/բաններ տեղադրել իրենց ընկերության անհատական էջին: Անհատական էջի միջոցով կարելի է կատարել զանգեր, ուղարկել էլեկտրոնային նամակներ, գրել մեկնաբանություններ, դիտել գովազդային տեսահոլովակներ, ծանոթանալ տվյալ պահին առկա հատուկ առաջարկներին և կատարել տեղեկատվական բնույթ կրող այլ գործողություններ:

Հավելվածը հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերով գործող սմարթֆոնների համար: Հավելվածն անվճար է: Օգտագործման հետ կապված ծախսերը վերաբերում են բացառապես շարժական ինտերնետի սպառմանը:

Նախատեսվում է մոտ ապագայում QARTEZ հավելվածում ընդգրկել Դիլիջանը, Ծաղկաձորը և այլ քաղաքներ: Հավելվածը ստեղծվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Լոկատոր» ընկերության համագործակցությամբ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---