Ֆրանսիայի սոցիալիստները կողմ են ԵՄ-Թուրքիա բանակցությունների շարունակմանը

PanARMENIAN.Net - «Ֆրանսիայի սոցիալիստները կողմ են Թուրքիայի հետ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ բանակցությունների շարունակմանը»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Ֆրանսուա Հոլանդը: Նրա խոսքերով, հաջող բանակցությունների համար երկրորդ պայմանն է Թուրքիայի կողմից հարեւանների, մասնավորապես, Հայաստանի հետ հարաբերությունների փոփոխումը: «Մենք գտնում ենք, որ առաջ շարժվել կարելի է միայն բանակցությունների միջոցով, դա վերաբերում է նաեւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Թուրքիայի հետ բանակցությունները կարող են հանգեցնել դրական արդյունքների»,-նշել է Հոլանդը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---