Փետրվարի առաջին weekend-ը. Համերգներ, մասսայական մարզումներ, ֆիլմեր և զեղչեր

Փետրվարի առաջին weekend-ը. Համերգներ, մասսայական մարզումներ, ֆիլմեր և զեղչեր

PanARMENIAN.Net - Եղանակը կրկին ցրտել է, սակայն կա մի ուրախալի փաստ՝ մայրաքաղաքում շողում է արևը՝ ցրելով 2 ամիս մառախուղի մեղ ապրող երևանցիների ընկճախտի առաջին ախտանիշները: Մեկ այլ ուրախալի հանգամանք էլ կա՝ սկսվել է ձմռան վերջին ամիսը:

Ուստի PanARMENIAN.Net -ն առաջարկում է հաղթահարել այս ցրտին տանը նստելու ցանկությունն ու հնարավորինս հետաքրքիր անցկացնել փետրվարի առաջին weekend-ը: Այդ նպատակով ձեզ ենք ներկայացնում մի քանի տարբերակ հանգստյան օրերն առավել ուրախ ու տպավորիչ դարձնելու համար:

Երաժշտասերների համար

Փետրվարի 4-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ելույթ կունենա Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը: Կհնչեն Ֆ. Շուբերտի և Լ.Վ. Բեթհովենի ստեղծագործությունները: Համերգը տեղի կունենա ԳՏԿ մեծ դահլիճում, սկիզբը՝ ժամը 15:00, մուտքն ազատ է:

Green Dragon Distillery-ում փետրվարի 4-ին լինելու է ռուսական ռոքի երեկո, ելույթ կունենա Another Story բենդը: Սկիզբը՝ ժամը 20:30, տոմերի արժեքը՝ 1000 դրամ:

Փետրվարի 4-ին Yans երաժշտական ակումբում ելույթ կունենան Hayway band-ն ու Arpi-ն: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ին, տոմսերի արժեքը՝ 2000 դրամ:

Փետրվարի 5-ին նույնվայրում՝ Yans երաժշտական ակումբում, ելույթ կունենա Jujo's Band-ը՝ մենակատար Ջուլիետա Գրիգորյանի գլխավորությամբ: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ին:

«Մեցցո» երաժշտական ակումբում փետրվարի 4-ին ելույթ կունենա Yellow Stones բենդը, կհնչեն ռոքնռոլ և փոփ ժանրերի կատարումներ: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30-ին, մուտքը՝ 2000 դրամ:

Փետրվարի 5-ին «Մեցցո» երաժշտական ակումբում ելույթ կունենա Absolute Band-ը՝ մենակատար Քրիստինա Մանգասարյանի գլխավորությամբ: Կհնչեն ջազ և փոփ ժանրի կատարումներ: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30-ին, համերգը կշարունակվի մինչև կեսգիշեր:

Ռոքի սիրահարները փետրվարի 5-ին կարող են այցելել Before փաբ, որտեղ հնչելու են Rozen Tal ռոք խմբի կատարումները, վոկալը կապահովի Արմեն Եդիգարյանը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30-ին, մուտքը՝ 1000 դրամ:

Club 12-ում փետրվարի 5-ին ելույթ կունենան Միքայել Ոսկանյանը և Ընկերները: Խմբի ելույթը կսկսվի ժամը 21:30-ին և կշարունակվի մինչև կեսգիշեր:

Առողջ մարմնում՝ առողջ հոգի

Դրսում ձյուն է ու սառնամանիք, բայց դա չպետք է կանգնեցնի իսկական մարզիկին: Մտածելով այդ մասին և շարունակելով «Կյանքը` սպորտի ռիթմով» նախագծի իրականացումը՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը տեղափոխել է մասսայական մարզումները Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքից «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության «Սպարտակ» մարզադահլիճ: Մարզումները կանցկացնեն Հայաստանի ֆիթնեսի լավագույն մարզիչներից մի քանիսը: Մասսայական մարզումների միջոցով նախարարությունը նպատակ է հետապնդում խթանել առողջ ապրելակերպը՝ այն դարձնելով կենսակերպի անբաժան մաս: Մարզումները կսկսվեն փետրվարի 4-ին՝ առավոտյան ժամը 11:00-ից և կշարունակվեն մինչև 13:00: Մարզումները ներառելու են 6 մարզատեսակ. warm-up, breakletics, cross-fit, tabata, stretching, trx:

Մասնակցությունը՝ առանց տարիքային սահմանափակման, մուտքն՝ ազատ: Մարզադահլիճը ջեռուցվում է (+17 աստիճան):

Կինոսերների համար

«Սինեմա Սթար» և «ԿինոՊարկ» կինոթատրոններում առաջիկա հանգստյան օրերին կինոսերները կկարողանան դիտել հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. «Երեք իքս. Համաշխարհային տիրապետություն» (xXx: Return of Xander Cage), «Լա-Լա Լենդ» (La La Land), «Կյանք ու կռիվ» (The Line), «Ինչու՞ նա» (Why Him?), «Մեծ պարիսպ» (The Great Wall), «Զանգեր» (Rings), «Տիեզերքը մեր միջև» (The Space Between Us), «Ձգողություն» (Притяжение), «Հրեշի ձայնը» (A Monster Calls), «Բալերինա» (Ballerina):

Շոփինգ

Dalma Garden Mall և Yerevan Mall առևտրի կենտրոններում գտնվող խանութ-սրահների մեծ մասում մեկնարկել են ձմեռային զեղչերը: Այդպես, մինչև 70% զեղչով աշուն-ձմեռ տեսականին կարող եք ձեռք բերել ZARA,‬ ‪‎Bershka,‬ ‪‎Pull & Bear,‬ ‎Oysho,‬ Jennyfer‬, Massimo Dutti‬, Okaidi, Accessorize, Marks & Spencer, New Look, Garage, Suite Blanco, LaSenza, BIAYNI, Bossini, Wallis, GAP, TopShop, Celio, Promod, F&F, Caprisa, Women'secret, Aldo, Baldi, Sali, Steve Madden, Crocs, Bata, Mango, Basic Center‬, Parfois‬, Premium One և այլ խանութներից:‬‬‬‬

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---