Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հավանականությունն ԱՄՆ Կոնգրեսում բավականին մեծ է

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 106-րդ բանաձեւի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսում էապես կփոխի Ցեղասպանության ճանաչման իրավիճակն ամբողջ աշխարհում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Ֆրանսուա Հոլանդը: Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հավանականությունը ԱՄՆ Կոնգրեսում բավականին մեծ է եւ այդ դեպքում թուրք-ամերիկայն հարաբերությունների փոփոխությունն անխուսափելի է: Ես չէի ասի, թե դրանք կտրուկ կվատանան, սակայն այլ կլինեն»,-ընդգծել է Հոլանդը:



Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւը, որը պարտադրում է ԱՄՆ նախագահին օգտագործել «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ի իր ամենամյա ելույթում, քվեարկության է դրվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական դեմոկրատ Ադամ Շիֆի կողմից 2007 թվականի հունվարի 30-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---