4 փետրվարի 2017 - 12:36 AMT
Ցեղասպանությունը ճանաչած քուրդ գործիչն ազատ է արձակվել

Թուրքիայի քրդաբնակ Մարդին քաղաքի նախկին քաղաքապետ Ահմեդ Թուրքին կալանքից ազատելու որոշում է կայացվել։

Ահմեդ Թուրքի փաստաբանը դիմել էր դատարան՝ պահանջելով ստորագրությամբ ազատ արձակել իր պաշտպանյալին, քանի որ վերջինս առողջական լուրջ խնդիրներ ունի, թուրքական Diken պարբերականին հղումով գրում է Artsakhpress.am-ը։

Դատաբժշկական հանձանաժողովը զննել էր Ահմեդ Թուրքին ու հայտնել, թե նրան ազատ արձակելու կարիք չկա։ Փաստաբանը բողոքարկել էր այս որոշումը, որից հետո դատարանը ստորագրութամբ ազատ արձակելու որոշում է կայացրել։

Ահմեդ Թուրքը քրդերի անունից ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանության համար։