Հայաստանի ԱԳՆ ղեկավարը չի պատրաստվում առաջադրվել հանրապետության նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - «Բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են իրենց թեկնածությունները առաջադրել Հայաստանի նախագահի պաշտոնում, արդեն հայտարարել են իրենց մտադրությունների մասին: Ես ոչինչ չեմ հայտարարել եւ, բնականաբար, չեմ պատրաստվում առաջադրվել»,- Երեւանում լրագրողներին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը:



Ինչ վերաբերում է նախարարի ապագա ծրագրերին Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններից հետո, Օսկանյանը նկատել է, որ այդ մասին դեռ շատ վաղ է խոսել: «Ես կկատարեմ իմ պարտականությունները մինչեւ ներկա կառավարության ցրումը: Ապա կերեւա»,- ասել է արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---