4 փետրվարի 2017 - 13:21 AMT
Իրանում զորավարժություններ են. Հրթիռային համալիրներ են կիրառվում

Իրանի «Իսլամական հեղափոխության պաշտպանության» կորպուսի ՀՕՊ ուժերը փետրվարի 4-ին սկսել են հրթիռային համալիրների կիրառմամբ անցկացվող զորավարժությունների հիմնական փուլը: «Հայրենիքի սահմանների պաշտպաններ» խորագրով զորավարժություններն անցնում են Սեմնան գավառում, հայտնում է ՏԱՍՍ-ը IRINN-ի վրա հղումով:

Զորավարժությունների շրջանակում կփորձարկվեն ռադարային համակարգերը և տարբեր հեռահարության հրթիռներ: Զորավարժություններն անցնում են «Իրանական կամք, հեղափոխական հզորություն, պատժամիջոցների անտեսում և սպառնալիքների հակադարձում» կարգախոսով:

Ավելի վաղ, նույն Սեմնանում իրականացվել են բալիստիկ հրթիռների փորձարկումներ, ինչը բացասական արձագանք ստացավ Արևմուտքի, առաջին հերթին ԱՄՆ, կողմից: ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: