Գյումրիի Fambox սկսնակ ընկերությունը նախագիծ կմշակի ՀԲ համար

Գյումրիի Fambox սկսնակ ընկերությունը նախագիծ կմշակի ՀԲ համար

PanARMENIAN.Net - Fambox սկսնակ ընկերությունը, որը գործում է Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնին (GTC) կից, նախագիծ է մշակելու Համաշխարհային բանկի համար` MarkLogic տվյալների բազայի տեխնոլոգիայի կիրառմամբ, գրում է Digital Report-ը:

Բանկի ներկայացուցիչները ծանոթացել են ընկերության գործունեությանը դեռ 2016-ի օգոստոսին:

Ինչպես նշում է GTC մենեջեր Ամալիա Եղոյանը, Fambox-ի ընտրությունը պատահական չէր: Ընկերության մասնագետների տեխնոլոգիական հմտությունները լիովին համապատասխանում են առաջարկված պահանջներին»:

Նախագիծը կարևոր է GTC-ի համար, քանի որ MarkLogic տեխնոլոգիաների ներդրումն աննախադեպ է Հայաստանի համար: Գնահատելով Fambox-ի ներկայացրած փորձնական տարբերակը` Համաշխարհային բանկն ընտրել է սկսնակ ընկերությանը որպես գործընկեր և 6 ամսվա պայմանագիր է կնքել մշակողների հետ:

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է 2014-ին Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ ՀՀ կառավարության և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի պետական ծրագրի շրջանակում: Կենտրոնի ստեղծման համար ծախսվել է $5 մլն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---