Մեկ ամսից Հայաստանը ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հայտարարություններին միանալու իրավունք է ստանալու

PanARMENIAN.Net - Եվրոպական հարեւանության քաղաքականության (ENP) ծրագիրը, կարելի է ասել, պատրաստ է, մնացել է ֆինանսական մասը համաձայնեցնել: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Հայաստանի համար շատ կարեւոր է այդ ծրագրի իրականացումը, քանի որ այն իր մեջ ներառում է համագործակցություն եվրակառուցվացքների հետ բոլոր ասպարեզներում: «Կարեւոր է այն, որ փաստաթղթում շեշտը դրվում է ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության վրա, բարեփոխումներ երկրի սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր բնագավառներում, անցում եվրոպական չափանիշներին: Այդ ծրագրի իրագործման շնորհիվ, հայկական ապրանքների համար կբացվի եվրոպական շուկան»,- ասել է Օսկանյանը:



Նա նաեւ նշել է, որ ENP մասնակի-երկրների հանիպմանը Բրյուսելում ընդունվել են այս ծրագրին վերաբերող հիմնական կետերը: «Դա համագործակցությունն է տնտեսական բնագավառում, վիզային ռեժիմի թեթեւացումը ENP երկրների համար եւ ֆինանսական ծրագրերը` ուղղված բարեփոխումներին: Մենք եւս մեկ շատ կարեւոր համաձայնգրի ենք հասել. մեկ ամսից Հայաստանը ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հայտարարություններին միանալու իրավունք է ստանալու. այն հայտարարություններին, որոնք չենք հակասում մեր երկրի արտաքին քաղաքականությանը»,- ընդգծել է Օսկանյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---