Փաստաբան. ՄԻԵԴ-ն ընթացք է տվել Անդրիաս Ղուկասյանի դիմումին

Փաստաբան. ՄԻԵԴ-ն ընթացք է տվել Անդրիաս Ղուկասյանի դիմումին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընթացք է տվել Անդրիաս Ղուկասյանի դիմումին, որի նախնական տարբերակը հունվարի 18-ին ուղարկվել էր ՄԻԵԴ: Այս մասին ասել է Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Մենք նախնական էինք դիմել դատարան՝ առանց սպառելու ներպետական բոլոր ատյաները, դրա համար էլ մտավախություն կար, բայց ՄԻԵԴ-ի կողմից էլեկտրոնային գրություն ենք ստացել, որով հիմնական բողոքն է ուզել:

Կարևորն այն է, որ բողոքը չեն մերժել», - ասել է փաստաբանն՝ ընդգծելով, որ բողոքն առաջիկա օրերին կուղարկվի ՄԻԵԴ:

Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (զանգվածային անկարգությունների հրահրում): Ղուկասյանը անազատության մեջ է 2016-ի հուլիսի 30-ից:

Հուլիսի լույս 30-ի գիշերը ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով անձինք ցրել են Խորենացի փողոցում ու Սարի թաղում ի պաշտպանություն «Սասնա ծռերին» ցույցերը: Տուժել էր 73 մարդ, բերման էր ենթարկվել 165-ը, որոնցից 23-ը ձերբակալվել էր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---