Հայաստանը մտադիր է ընդլայնել իր խաղաղապահ ներկայությունը Կոսովոյում

PanARMENIAN.Net - «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը քննարկվել են զինված ուժերի բարեփոխման հարցեր, մասնավորապես, բանակում պաշտոնյաների շարքերում քաղաքացիական ուժերի քանակի մեծացում, ինչպես նաեւ Հայաստանում ամբողջովին քաղաքացիական կառավարության ձեւավորում»,- Երեւանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ) շատ կարեւոր է պետության համար: Օսկանյանը նշել է, որ այդ ծրագրով մեծանում է քաղաքացիական վերահսկողության դերը բանակի նկատմամբ: Խոսելով Հայաստանի խաղաղապահ առաքելությունների մասին` ՀՀ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ առաջիկայում Կոսովոյւմ ՀՀ խաղաղապահ ներկայությունը կմեծանա երկու անգամ` հասնելով 100 մարդու: «Հարցը վերջնական լուծում կստանա մինչեւ տարվա վերջ»,- հավելել է Օսկանյանը:



ՀՀ ԱԳՆ ղեկավարը նաեւ նշել է, որ Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ հանդիպմանը քննարկվել են նաեւ Կոսովոյի, Լեռնային Ղարաբաղի եւ ընդհանուր արտաքին քաղաքական խնդիրներ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---