15 հոկտեմբերի 2002 - 19:45 AMT
ԱԼԻԵՒԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԽԱՂԱՂ ԱՊՐԵԼ ԻՐ ՀԱՐԵՒԱՆՆԵՐԻ ՀԵՏ
«Ադրբեջանը ցանկանում է, բոլոր պետությունների եւ ժողովուրդների, այդ թվում նաեւ իր հարեւանների հետ, ապրել փոխըմբռնման, բարիդրացիության եւ համագործակցության պայմաններում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը Ստամբուլում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության վեհաժողովում: Միաժամանակ, նա ավելացրել է, որ «Հայաստանի հետ համագործակցությունը հնարավոր է միայն ղարաբաղյան հակամարտության լուծումից, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից եւ փախստականների իրենց մշտական բնակավայր վերադարձից հետո»: Նրա խոսքերով` «Ադրբեջանի ամենաբաղձալի երազանքն է` երկրում, Կովկասի տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում խաղաղության հաստատումը»: