ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է Ռուսաստանի դիրքորոշումը Արեւելյան Եվրոպայում ՀՀՊ տեղակայելու հարցով

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը քննադատել է Ռուսաստանի դիրքորոշումը Արեւելյան Եվրոպայում ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի տարրերի տեղակայման հարցով: «Մենք պետք է շարունակենք մեր բանակցությունները Ռուսաստանի հետ: Թույլ տվեք ես ուղիղ խոսեմ: Ռուսաստանի խիստ քննադատությունը ԱՄՆ-ի ծրագրերի նկատմամբ ՆԱՏՕ-Ռուսաստան վիճաբանություններին այնպիսի անկյուն փոխանցեց, որը ես դիտարկում եմ որպես անարդյունավետ եւ անօգուտ»,- հայտարարել է նա: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով, Ռուսաստանի կողմից հնչեցրած «զգուշացումները մեր լեհ եւ չեխ դաշնակիցներին չպետք է լինեն այսօրվա Եվրոպայում»:



Դաշինքի ղեկավարը գտնում է, որ ռուսական կողմի «երբեմն շատ բարձր հայտարարությունները մեզ հեռացնում են հիմնական խնդրից. ինչպես ապահովել մեր անվտանգությունը հրթիռային տեխնոլոգիաների տարածման դարում»:



Ընդ որում, Յաապ դե Հոոպ Սխեֆերը ՆԱՏՕ-ի անունից պատրաստակամություն է հայտնել լսել ռուսական կողմի ցանկացած անհանգստություն ՀՀՊ-ի առումով:



Ռուսաստանի նախագահի առաջարկությունը ԱՄՆ-ի հետ Ադրբեջանի ՌՏԿ-ի համատեղ օգտագործման մասին` ՀՀՊ նպատակով, նա նավանել է «պրագմատիկ ազդանշան»:



«Ես չեմ, որ պետք է դատեմ այդ առաջարկության հատուկ արժանիքները, սակայն ես գտնում եմ, որ դա երեք պահ է նշում: Առաջին հերթին, Ռուսաստանն ընդունում է իր պերիֆերիայում պոտենցիալ հրթիռային սպառնալիքի առկայությունը, երկրորդ հերթին, Ռուսաստանը համատեղ որոշումներ է փնտրում; եւ երրորդ հերթին, ընդհանուր մոտեցումների եւ շահերի վրա հիմնված պրագմատիկ փոխզիջումը հակահրթիռային պաշտպանության առումով, կարող է գտնվել»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:



Նա դրական է գնահատել Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի պրակտիկ համագործակցությունը ՀՀՊ համատեղ համակագերի ապահովման ասպարեզում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---