«Ծառուկյան դաշինքի» հուշագրի ստորագրման ժամկետները հստակ չեն

«Ծառուկյան դաշինքի» հուշագրի ստորագրման ժամկետները հստակ չեն

PanARMENIAN.Net - «Ծառուկյան դաշինք»-ի ստեղծման հուշագրի ստորագրումը հավանաբար տեղի կունենա հաջորդ շաբաթ: Այս մասին ասել է դաշինքին անդամակցող ուժերից «Միասնություն» շարժման ղեկավար, քարոզչական հարցերով պատասխանատու Արման Վարդանյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, մինչդեռ, ընդգծում է՝ ժամկետի հարցում վերջնական որոշում դեռ չկա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Վարդանյանի խոսքով, ամենայն հավանականությամբ, հուշագիրը կստորագրվի փետրվարի 7-ին. «զուտ տեխնիկական հարցեր են»:

Իսկ Զոհրաբյանն ասում է. «Քանի դեռ քննարկումների փուլ է, քանի դեռ անգամ տեխնիկական որոշ հարցեր կան, դեռևս չհամաձայնեցված, ինձանից դուք չեք լսի որևէ քաղաքական ուժի կամ անհատ գործչի անուն, ոչ էլ՝ թե որ օրն է ստորագրվելու»:

«Միասնություն» շարժման ղեկավարը հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանի անունը կրող դաշինքին պատրաստվում են միանալ Ռամկավար ազատական, ՍԴՀԿ, «Հայոց համազգային շարժում» կուսակցությունները և «Միասնություն» համազգային շարժումը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---