Մոուրինյոն` «Լեսթեր Սիթիի» հետ խաղի մասին. Առաջին հերթին աչքի ընկավ Մխիթարյանը

Մոուրինյոն` «Լեսթեր Սիթիի» հետ խաղի մասին. Առաջին հերթին աչքի ընկավ Մխիթարյանը

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղն անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Լեսթեր Սիթիի» (3:0) հետ հանդիպմանը:

«Ընդհանուր առմամբ մենք լավ թիմային ֆուտբոլ ցուցադրեցինք, և անհատապես տղաներից շատերը լավ խաղացին: Անշուշտ, առաջին հերթին աչքի էր ընկնում Մխիթարյանի խաղը, նրա գոլն ու գոլային փոխանցումը, սակայն, կարող եմ նաև այլ խաղացողների նշել, որոնք գերազանց խաղ են անցկացրել»,-ասել է մարզիչը:

«Լեսթերի» հետ հանդիպմանը Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ` բացելով հաշիվը 42-րդ րոպեին: Այնուհետև, գոլ խփեց Զլատան Իբրահիմովիչը, իսկ 49-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցմամբ 3-րդ գոլը խփեց Խուան Մատան:

Մխիթարյանը ևս մեկնաբանել է խաղը` նշելով, որ Մոուրինյոն առաջին խաղակեսում նրան տեղափոխեց 4-2-3-1 դիրիքի վրա, թեև խաղի մեկնարկին կիրառվում էր 4-4-2 սխեման:

«Մենք պատրաստել էինք այդ քայլը խաղից առաջ: Մոուրինյոն ասել էր, որ մեր սխեման 2 հարձակվողով չի աշխատի, հարկ կլինի այն փոխել: Դա էլ արվեց հանդիպման ժամանակ: Չի կարելի ասել, թե դա ինչ-որ նոր բան է մեզ համար: Մենք բավականին հեշտ ենք փոխել սխեման նաև նախկինում: Կարևոր չէ, թե ինչ դիրքում ես գործում: Խաղի սկզբին մարզիչը որոշեց, որ ես խաղալու եմ հարձակվողի դիրքից, ես ուղղակի աշխատել եմ անել ինչ կարող եմ»,-ասել է Մխիթարյանը, գրում է «ՄՅՈւ» պաշտոնական կայքը:

«Մանչեսթեր Յունայթեդը» 6-րդ հորիզոնականում է 45 միավորով, մեկ 1-ով զիջելով «Լիվերպուլին»: «Լեսթերը» 21 միավորով 17-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---