Վրաց գործարարը Հայաստանում McDonald's բացելու արտոնագիր է ստացել

Վրաց գործարարը Հայաստանում McDonald's բացելու արտոնագիր է ստացել

PanARMENIAN.Net - Վրաստանցի գործարար Թեմուր Չկոնիան Հայաստանում McDonald's բացելու արտոնագիր է ստացել: Այդ մասին հայտարարել է ինքը գործարարը:

Ըստ նրա, McDonald's Georgia-ն արդեն դիտարկվում է որպես McDonald's-ի գործընկեր, ուստի հնարավորություն ունի պայմանագրի հիման վրա մուտք գործել երկիր, որտեղ այդ ցանցը չի գործում, հայտնում է «Business Գրուզիան» «Կոմերսանտի» վրա հղումով:

Ըստ Չկոնիայի, փետրվարի 7-ին Հայաստան կայցելի McDonald's Georgia-ի պատվիրակությունը: Այցի շրջանակում կորոշվի, թե որտեղ է կառուցվելու ռեստորանը: «Միայն արտոնագիր ստանալը չի նշանակում, որ McDonald's Georgia-ն արդեն կառուցված է, այժմ մեզ շատ ավելի լուրջ աշխատանք է սպասում: Անհրաժեշտ է իրավաբանական հարցերը լուծել»,-ասել է գործարարը:

Ըստ նրա, 2017-ին անպայման կսկսվի ռեստորանի շինարարությունը Երևանում: Սկզբնական փուլում նախատեսվում է բացել 3-4 ռեստորան: Ըստ Չկոնիայի, մեկ օբյեկտի բացումը մոտ 2,5-3 մլն եվրո ներդրում է պահանջում:

Վրաստանում McDonald's Georgia-ի առաջին ռեստորանը բացվել է 1999-ին: Այժմ ցանցը ներկայացված է ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Քութաիսիում, Բաթումում և Զուգդիդիում: Նոր մասնաճյուղ է բացվել նաև Ռուսթավիում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---