Նախարար. Բանտից վաղաժամ ազատման իստիտուտը թերություններ ունի 6 փետրվարի 2017 - 16:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգը, քաղաքականությունը և արդյունքներն անբավարար են: ՀՀ ազգային ժողովում, ներկայացնելով Քրեական, քրեակատարողական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը՝ այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ դատապարտյալների մեծամասնության բողոք-պահանջները կապված են պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի ոչ պատշաճ կիրառության, մերժման մասին կայացված որոշումների անբավարար հիմքերի կամ իրենց համար անհասկանալի լինելու հետ: «Պատշաճ վարքագիծը գնահատելիս հաշվի կառնվեն մի քանի հանգամանք՝ խրախուսանքի կամ կարգապահական տույժի առկայություն կամ բացակայություն, պատժի կրման ընթացքում որոշակի կրթական ծրագրերի, մարզական կամ մշակութային միջոցառումների մասնակցություն, եթե նման հնարավորություն եղել է»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ կփոփոխվի նաև Անկախ հանձնաժողովի կազմը: Առաջարկվում է այդ կազմում ընդգրկել հոգեբանների, հոգեբույժների, սոցիալական աշխատողների, կրիմինոլոգների, որոնք կներկայացնեն մասնագիտական եզրակացություն, որի հիման վրա դատարանը կորոշի անձի պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը: Առաջարկվող փոփոխությամբ, նաև իրավունք կվերապահվի դատապարատյալին ներկա գտնվելու իր պայմանական վաղաժամկետ ազատման խնդրով հարցի քննարկմանը: Նախարարի համոզմամբ, փոփոխությունների իրագործումը մի կողմից կբարձրացնի անկախ հանձնաժողովների գործունեության արդյունավետությունը և կշտկի Հայաստանում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու կառուցակարգերի թերությունները, մյուս կողմից կապահովի հասարակության, նրա ներկայացուցիչների մասնակցությունն այդ խնդիրների լուծմանը: Քրեական ենթամշակույթով պայմանավորված խնդիրները քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) շարունակում են արդիական մնալ և բազմաթիվ դեպքեր, որոնք հասարակական հնչեղություն չեն ստանում, այդպես էլ չեն բացահայտվում, հայտնում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն: Նշվում է, որ հայաստանյան ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթի և դրա արժեհամակարգի կրողների մասին մեկ անգամ չէ որ բարձրաձայնվել է թե՛ տեղական, թե՛ միջազգային կառույցների կողմից, սակայն խնդրի լուծմանն ուղղված քայլեր պետությունն այդպես էլ չի ձեռնարկում: Քրեական ենթամշակույթը բանտերում հանգեցնում է բռնության, վերասոցիալականացումը չի աշխատում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |