Ամիրյան. Օրբելյանի հետ մշակել ենք մեծ, հավակնոտ ծրագրեր 6 փետրվարի 2017 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը փետրվարի 6-ին Օպերայի թատրոնում ներկայացրել է կադրային փոփոխությունները: Ըստ այդմ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ արդեն նախկին տնօրեն Անդրանիկ Արզումանյանը կաշխատի որպես մշակույթի նախարարի խորհրդական։ Մինչև նոր տնօրենի համար հայտարարված մրցույթի արդյունքների ամփոփումը, տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնները կհամատեղի Կոնստանտին Օրբելյանը: «Անդրանիկ Արզումանյանի գիտելիքն ու վաստակը գնահատելով՝ ես նրան խնդրել եմ տեղափոխվել նախարարություն՝ որպես խորհրդական: Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք միասին կիրականացնենք»,- ասել է Արմեն Ամիրյանը, հայտնում է Aysor.am-ը: Նախարարի մեկ այլ հրամանով՝ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը կստանձնի նաև տնօրենի պաշտոնը: «Իմ խորին համոզմամբ, այս պահին պատասխանատվությունը պետք է կրի մեկ մարդ. և՛ գեղարվեստական առումով, և՛ կառավարչական: Մաեստրո Օրբելյանը ընդունեց, և մենք միասին ծրագրել ենք շատ մեծ, կարելի է ասել՝ հավակնոտ նախագծեր, որոնք փորձելու ենք իրականացնել 2017-ի ընթացքում: Նախատեսում ենք և՛ ստեղծագործական, և՛ կառուցվածքային մի շարք վերանայումներ: Մենք ուզում ենք ստեղծել ոչ թե այսօրվա, այլ վաղվա օպերային թատրոն: Ինչպես դա կստացվի, ցույց կտա ժամանակը, բայց ես մեծ ուրախությամբ եմ ստորագրել այս հրամանը՝ վստահելով մաեստրո Օրբելյանին ոչ միայն գեղարվեստական ղեկավարի, այլև տնօրենի պարտականությունները: Մինչև տարվա առաջին կիսամյակի ավարտը մենք պետք է ունենանք Հայաստանի Հանրապետությանը արժանի, աշխարհի օպերային թատրոնների հետ համահավասար քայլող թատրոնի տեսլականը», -ասել է մշակույթի նախարարը: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով՝ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվել են օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վրա: Ավելի վաղ՝ 2016-ի հունիսին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի առաջարկով և թատրոնի տնօրեն Ա. Արզումանյանի հրամանով նշանավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |