Քիչ ընտրող ունեցող ընտրատեղամասերում տեսախցիկներ չեն տեղադրվելու 6 փետրվարի 2017 - 18:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱԺ ընտրություններին ընդառաջ տեսախցիկներ չեն տեղադրվի այն ընտրատեղամասերում, որոնցում 20-50 ընտրող է գրանցված: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրա խոսքով, թեև որոշ ընտրատեղամասերում տեսախցիկներ չեն տեղադրվի, դա ըստ էության չի խոչընդոտի ընտրությունների թափանցիկությանը։ «Այն ընտրատեղամասերում, որտեղ տեսախցիկներ չեն լինի, կենտրոնացված է հանրապետության բնակչության 7 տոկոսը։ Մենք համաձայնեցինք, որ դրանք չտեղադրվեն այն ընտրատեղամասերում, որտեղ 20-50 հոգի ընտրող կա», - պարզաբանել է Մանուկյանը, գրում է Aysor.am-ը: Նա նաև ձեռքբերում է համարում ցուցակների հրապարակումը, ինչը թույլ կտա ընտրությունների հաջորդ օրը ստուգել, թե արդյոք տվյալ անձը եղել է ընտրատարածքում և քվեարկել։ Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման հարցով Հայ Ազգային կոնգրես կուսակցությունը տվել է համաձայնությունը 765-ից ավելի ընտրող ունեցող 1500 ընտրատեղամասերում տեսախցիկներ դնելու մասին միջկուսակցական հանձնաժողովում քննարկված առաջարկին։ Ավելի վաղ նույն հանձնաժողովը որոշել էր, որ տեսախցիկներ կտեղադրվեն ոչ թե գոյություն ունեցող 2000 ընտրատեղամասում, այլ՝ 1500-ում։ Տեսախցիկների գնման մրցույթում հաղթած «Ի Այ Սի Տելեկոմ» ընկերությանը տեսախցիկների տեղադրման համար հատկացվելու է 2 մլն 332 հազար եվրո, որից 2 մլն եվրոն՝ Եվրոպական Միության կողմից, իսկ մնացածը՝ պետության։ 1500 տեղամասում տեղադրվելու է 1-ական տեսախցիկ, մինչդեռ նախկինում քննարկվում էր 2 տեսախցիկ տեղադրելու հարցը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |