Amnesty International. Սիրիայի կառավարական բանտում ավելի քան 13.000 մարդ է մահապատժի ենթարկվել 7 փետրվարի 2017 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Amnesty International-ը մեղադրել է Սիրիայի իշխանություններին զանգվածային մահապատիժներ իրականացնելու մեջ: Ըստ կազմակերպության տվյալների, վերջին տարիներին սիրիական ռազմական «Սայեդնայա» բանտում, որը գտնվում է Դամասկոսի արվարձանում, կարող էր մահապատժի ենթարկված լինել ավելի քան 13 000 մարդ, հայտնում է Ինտերֆաքսը: Ըստ իրավապաշտպանների, «Սայեդնայա» պահում են, կտտանքների և մահապատժի ենթարկում առաջին հերթին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին: «Ամեն շաբաթ, սովորաբար երկուշաբթի և չորեքշաբթի օրերին, կալանավորների խմբերը` 20-50 մարդ, դուրս են բերվում բանտախցերից: Նրանց հայտարարում են, թե տեղափոխում են քաղաքացիական հաստատություններ: Սակայն, փոխարենը, նրանց տանում են «Սայեդնայա» այլ մասնաշենք, որտեղ կախաղան են հանում: Ըստ Amnesty International-ի, բոլոր այդ տեղեկությունները ստացվել են տասնյակ մարդկանց հարցումների արդյունքում` կալանավորների, բանտային վարչակազմի պահակների ու պաշտոնյաների: «Սայեդնայա» բանտն առաջին անգամը չէ, որ հայտնվում է իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում: Amnesty International-ն ավելի վաղ հայտարարել էր չարաշահումների մասին, սակայն Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հերքել է բոլոր մեղադրանքները: 2015-ից հետո նոր տվյալներ չեն ստացվել: Իրավապաշտպանները ենթադրում են, որ խոշտանգումներն ու մահապատիժները չեն դադարել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |