7 փետրվարի 2017 - 12:12 AMT
Ուկրաինան կկասեցնի երկրի տարածքում ԼՂՀ-ից ապրանքների վաճառքը

Ադրբեջանը պայմանավորվել է Ուկրաինայի հետ առանց պաշտոնական հավանության թույլ չտալ Դոնբասում և Լեռնային Ղարաբաղում արտադրված ապրանքների մուտքն այդ երկրներ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն:

«Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի Բաքու այցելության ժամանակ երկու երկրների ղեկավարները հանձնարարականներ էին տվել Ուկրաինայի և Ադրբեջանի մաքսային կառույցների ղեկավարներին` հանդիպել և քննարկել այդ հարցը»,-ասել է նա, հայտնում է Interfax-ը:

Ըստ դեսպանի, մաքսային կառույցների ղեկավարները հանդիպել են և մեխանիզմ մշակել, որի համաձայն Դոնբասում և Լեռնային Ղարաբաղում արտադրված ապրանքները կարող են առաքվել Ադրբեջան և Ուկրաինա, եթե արտոնված չեն Կիևի ու Բաքվի կողմից:

«Օրինակ, շամպայնի մակնշումը: Եթե գրված է` Ուկրաինա, Արտյոմովսկի գործարան (Դոնբաս), ամեն ինչ նորմալ է: Իսկ եթե գրված է` Նովոռոսիա կամ նման մի բան, ապա, Ադրբեջանը դրանք չի ընդունի: Նույն մոտեցումը կորդեգրվի Լեռնային Ղարաբաղից ապրանքների հարցում»,-պարզաբանել է Միշչենկոն:

Համաձայնագիրն արդեն ուժի մեջ է: