7 փետրվարի 2017 - 13:16 AMT
ԵԽ նախագահ. ԼՂ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում` նշելով, որ ստատուս քվոն անկայուն է:

«Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Ստատուս քվոն անկայուն է: Հակամարտությունը ռազմական լուծում չունի և անհրաժեշտ է շտապ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Եվրոպական միության անդամ երկրները լիովին աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկներին»,- հայտարարել է Դոնալդ Տուսկը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսել էր այցելել էներգետիկ ոլորտում համատեղ նախագծերի քննարկման համար: