ԱԺ-ում առաջարկվել է կենսաթոշակային համակարգին աշխատավարձից 10% փոխանցել

ԱԺ-ում առաջարկվել է կենսաթոշակային համակարգին աշխատավարձից 10% փոխանցել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում փետրվարի 7-ին Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը ներկայացրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկում են կենսաթոշակային համակարգին աշխատավարձից 10% փոխանցել:

«Առաջարկում ենք բարձր եկամուտ ստացող անձանց, որոնք համոզվել են, թե համակարգը կայացել է, ոչ թե 5, այլ առնվազն 10 տոկոս աշխատավարձից փոխանցել, որ կարողանան հատուցում ապահովել: Դա լինելու է կամավոր, եթե չեն հարմարվում, կարող են նորից կարող են վերադառնալ 5 տոկոսի», - պարզաբանել է Երիցյանը:

Նրա խոսքով, բազմաթիվ քաղաքացիներ կսկսեն օգտվել այդ համակարգից:

ՀՀ կառավարությունը մայիսի 5-ին հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ որով կենսաթոշակային վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետը մեկ տարով կհետաձգվի ՝ մինչև 2018-ի հուլիսի 1-ը:

2016-ի նոյեմբերի տվյալներով՝ ՀՀ-ում կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների թիվը կազմում է մոտ 155.000 մարդ, որից 65.000 պետական համակարգի աշխատակիցներ են: Մնացած 90.000 մասնակիցը մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ են

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---