Լեռնային Ղարաբաղի նախագահ. ԼՂՀ միջազգային ճանաչումը շարունարկում է գերխնդիր մնալ

PanARMENIAN.Net - «Հավատարիմ մնալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին եւ բարձր գնահատելով միջազգային միջնորդության ջանքերը, հուսով ենք, որ մեր ըննդիմախոսները վաղ թե ուշ կգան այն իրողության ընկալմանը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիիրավ մասնակցությամբ բանակցություններն այլընտրանք չունեն»,-Ստեփանակերտում պաշտոնակալման առիթով իր ելույթում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանը:



Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը մնում է գերխնդիր, որի լուծման համար լուրջ աշխատանք կտարվի` ավելի համադրելու Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի ներուժը, խորացնելով ավանդական համագործակցությունը: «Մեր ուժը մեր միասնության մեջ է»,-ընդգծել է ԼՂՀ նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---