Հայաստանը մտադիր է 10 SSJ-100 ինքնաթիռ գնել ՌԴ-ից

Հայաստանը մտադիր է 10 SSJ-100 ինքնաթիռ գնել ՌԴ-ից

PanARMENIAN.Net - Ռուսաստանը 5 տարվա ընթացքում Հայաստանին մոտ 10 միավոր Sukhoi SuperJet-100 ինքնաթիռ կվաճառի: Առաջին ինքնաթիռները կմատակարարվեն 2019-ի սկզբին, առաջին խմբաքանակը 2-4 միավոր կլինի: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:

ՀՀ-ում SSJ 100-ի հիմքի վրա նոր ավիաընկերության ստեղծման հարցը քննարկվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ հանդիպմանը Մոսկվայում։

«Խոսքը 5 տարվա ընթացքում 10 իքնաթիռի վաճառքի մասին է: Կսկսենք 2 կամ 4 ինքնաթիռից: Եթե 2017-ին մենք կարողանանք ընկալելի ծրագիր ձևավորել, լուծում գտնել, այդ թվում աղբյուրների մասով, ապա հաշվի առնելով արտադրական շրջանը, լավագույն դեպքում առաքումները կսկսվեն 2018-ի ավարտին կամ 2019-ի սկզբին: Կարծում եմ, ավելի իրատեսական է 2019թ., քանի որ 2017-2018թթ. արդեն հագեցած են պատվերներով և պահեստամասերի առաքումներով»,-ասել է նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2016-ի նոյեմբերին հայտարարվեց, որ Ռուսաստանը բանակցում է Հայաստանի հետ SSJ-100 ինքնաթիռների մատակարարման շուրջ ազգային ավիափոխադրողի ստեղծման շրջանակում:

«Սուխոյ սուպերջեթ-100»-ը Ռուսաստանի Դաշնության արտադրության առաջին ուղևորատար օդանավն է, և, ընդ որում, այդ օդանավի առաջին գնորդը հենց ՀՀ ազգային փոխադրող «Արմավիան» էր, որը 2011-ին գնեց «Յուրի Գագարին» անունով առաջին ինքնաթիռը: 2012-ին «Արմավիա» ավիաընկերությունը մտադիր էր «Սուխոյ Սուպերջեթ 100» երկու ինքնաթիռ գնել, սակայն հետո հրաժարվեց:Նման որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ «Արմավիա-ի գնած Sukhoi Superjet առաջին ինքնաթիռը մեկ տարի շահագործելուց հետո այն վերանորոգելու անհրաժեշտություն էր առաջացել:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---