Բաքուն ազգային հերոսի կոչում է տվել Չինարիի մոտ սպանված դիվերսանտին

Բաքուն ազգային հերոսի կոչում է տվել Չինարիի մոտ սպանված դիվերսանտին

PanARMENIAN.Net - Բաքուն ազգային հերոսի կոչում է տվել Չինարիի մոտ սպանված դիվերսանտին, որի մարմինը հայկական կողմը փետրվարի 5-ին հանձնել է Ադրբեջանին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Չինգիզ Սալման օղլու Գուրբանովին հետմահու շնորհվել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում:

«Ադրբեջանի ազգային հերոսի» կոչումը շնորհվել է Գուրբանովին «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանության համար մարտական առաջադրանք կատարելիս դրսևորած անձնական արիության համար», հայտնում է Haqqin.az-ը:

2016 թ. դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հարձակման արդյունքում սպանվել են երկու շարքային զինծառայող և մեկ սպա: Հարձակումը շարունակվել է նաև ցերեկը ժամը 12-ի դրությամբ, այդ թվում՝ Չինարի գյուղի մերձակայքում: Ադրբեջանական կողմը, ՀՀ ՊՆ հաղորդմամբ, կորցրել է 7 զինծառայող: Նրանցից մեկի՝ Հուսեյնովի դին մնացել է ՀՀ տարածքում:

Փետրվարի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջևան-Ղազախ հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմին է հանձնվել Չինարի գյուղի ուղղությամբ դիվերսիայի ընթացքում սպանված զինծառայող Չինգիզ Գուրբանովի մարմինը:

Ինչպես հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, դիվերսիայի փաստի հիման վրա ԱԱԾ քննչական վարչությունում վարվող քրգործի շրջանակներում անցկացված դատաբժշկական փորձաքննությունից հետո Գուրբանովի դիակը պահելու անհրաժեշտություն այլևս չկար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---