ՀՀ ՄԻՊ-ը մտահոգված է բլոգեր Լապշինին Բաքվին արտահանձնելու խնդրով 8 փետրվարի 2017 - 10:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 7-ին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական Միության (ԵՄ) մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց թվում էին նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը, ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների վիճակին առնչվող, այդ թվում՝ միջազգային հարցեր, ինչպես նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական նոր օրենքի կարգավորումները: ԵՄ պաշտոնյաները կարևորել են նոր օրենքը՝ համարելով այն առաջադիմական և անհրաժեշտ մարդու իրավունքների եվրոպական չափանիշներն երկրում ներդնելու և ամրապնդելու համար: Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ընթացքում, Արման Թաթոյանը բարձրացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի՝ եվրոպական գործընթացներին մասնակից դարձնելու հարցը, հատուկ նշել է լուրջ մտահոգությունը բլոգեր ԱլեքսանդրԼապշինին՝ Ադրբեջանին հանձնելու որոշման և դրա անթույլատրելի բացասական նշանակության մասին և ընգծել, որ հիմա էլ ավելի պետք է ակտիվանան այցերը Արցախ: Պաշտպանը նրան է ներկայացրել 2016 թվականի 29-ի, ինչպես նաև 2017 թվականի հունվարի 3-ի, 8-ի Չինարի գյուղի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների մանրամասները, պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները, ինչպես նաև կազմված զեկույցը, այդ թվում՝ ձեռքբերված ապացույցներով: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |