Կորտունով. Լապշինի արտահանձնումը Բաքվին Մինսկի դիվանագիտական դեմարշն է

Կորտունով. Լապշինի արտահանձնումը Բաքվին Մինսկի դիվանագիտական դեմարշն է

PanARMENIAN.Net - Բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին աննախադեպ իրադարձություն է` խոսքը դիվանագիտական դեմարշի մասին: Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի Միջազգային գործերի խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը:

Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան այցելած Լապշինը ձերբակալվել էր Մինսկում 2016 թվականին՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին:

«Լապշինի արտահանձնումը պետք է դիտարկել ռուս-բելառուսական հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին, դա ազդանշան է, որը Բելառուսի ղեկավարությունն ուղղում է իր ռուս պաշտոնակիցներին»,-ասել է Կորտունովը, հայտնում Business FM ռադիոկայանը:

Ըստ փորձագետի, հետևանքները կարող են բավականին լուրջ լինել: Նա ասել է, որ ամենակոշտ սցենարի դեպքում Ռուսաստանը շատ հետևողական դիրքորոշում կորդեգրի ռուս-բելառուսական առևտրի հարցում, փաստացի, կհրաժարվի բելառուսական տնտեսության սուբսիդավորումից, իսկ Մինսկը կփորձի կողմնորոշումը փոխել դեպի ԵՄ:

«Այս դեպքում առնվազն պետք է հնչի կոշտ քաղաքական հայտարարություն նման քայլերի անթույլատրելիության մասին, հավանաբար, դրան կհաջորդեն ինչ-ինչ բանակցություններ և այստեղ կարելի է փոխզիջումների հասնել: …Կարծում եմ, Լուկաշենկոն լուրջ քաղաքական ռիսկի է գնում, նա պետք է իրեն հաշվետու լինի, որ ՌԴ ղեկավարությունը հակված չէ զիջումների գնալ ճնշման տակ: Դա այն լեզուն չէ, որով կարելի է խոսել Մոսկվայի հետ: Բելառուսի համար Ադրբեջանի հետ հնարավոր դաշինքը չի կարող փոխարինել գործընկերությունը Մոսկվայի հետ տնտեսական, աշխարհաքաղաքական, պատմական և մի շարք այլ պատճառներով»,-ասել է Կորտունովը:

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ էր թողել Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում:

Ընթերցեք նաև. ԼՂՀ ՄԻՊ. Լապշինի գործը հակադարձ նախադեպ կդառնա` մեծացնելով Արցախի հանդեպ հետաքրքրությունը

ՀՀ և ԼՂՀ ԱԳՆ-ն՝ Լապշինի արտահանձնման մասին. Իրավունքների ոտնահարում, ահաբեկելուն ակնհայտ աջակցություն է

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---