Պերմի «Ամկարը» խզել է պայմանագիրը Ռոբերտ Արզումանյանի հետ 8 փետրվարի 2017 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Պերմի «Ամկարն» իր պաշտոնական կայքում հայտարարել է ակումբի ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանի հետ պայմանագիրը խզելու մասին: Հաղորդագրության մեջ ասվում է, որ պայմանագիրը խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ: 31-ամյա պաշտպանը կհեռանա ակումբից ազատ գործակալի կարգավիճակով, հայտնում է rsport.ru-ն: Արզումանյանը փոխադրվել է «Ամկար» 2015-ին, մինչ այդ նա հանդես էր գալիս հայկական «Փյունիկի» կազմում (2003-2007թթ), դանիական «Ռաններսի» (2008-2010թթ), լեհական «Յագելոնի» (2011-2012թթ) և ղազախական «Ակտոբեի» (2013-2015թթ) կազմում: Արզումանյանն «Ամկարի» կազմում 13 խաղի է մասնակցել ՌԴ առաջնության շրջանակում, իսկ ընթացիկ խաղաշրջանի առաջին կեսը վարձակալությամբ անցկացրել է Կարագանդայի «Շախտյորում»: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |