10 սեպտեմբերի 2007 - 16:05 AMT
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը հրաժարական է տվել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Ըստ հրամանագրի, ԼՂՀ կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:

Նույն օրը նախագահը հրամանագիր է ստորագրել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Զարմայրի Բաբուրյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: ԼՂՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Մարատ Մուսայելյանը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: