Բելառուսում ՀՀ դեսպան. Դեսպանատունը ոչինչ չէր կարող անել, դեսպանին հետ կանչելը ճիշտ չի լինի

Բելառուսում ՀՀ դեսպան. Դեսպանատունը ոչինչ չէր կարող անել, դեսպանին հետ կանչելը ճիշտ չի լինի

PanARMENIAN.Net - Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը դեսպանատան և անձամբ իր թերացումը չի տեսնում բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելը կանխել չկարողանալու հարցում:

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում:

Խաչատրյանը, հակադարձելով, իր բնորոշմամբ, «նման խնդիրներում ոչ կոմպետենտ մարդկանց» մեղադրանքներին, մասնավորապես, ասել է. «Դեսպանատունն այս պարագայում ոչինչ չէր կարող անել, բացի [Բելառուսի] արտգործնախարարությունում հարցը բարձրացնելուց և Երևանի պաշտոնական արձագանքը փոխանցելուց», մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը:

Այս համատեքստում Բելառուսում Հայաստանի դեսպանը հետևյալ հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում՝ անգամ Իսրայելի վարչապետն ու Ռուսաստանի արտգործնախարարը, չնայած գործադրած ջանքերին, չկարողացան կանխել իրենց երկրների քաղաքացի հանդիսացող լրագրողին Բաքվին հանձնելը. «Մեր դեսպանատունն ի՞նչ կարող էր անել: Բելառուսից ոչ մի արձագանք չենք ստացել, չեմ ուզում այժմ հեռախոսով շատ բաներ ասել, բայց այս երկիրը [Բելառուսը] դուք լավ ճանաչում եք»,- ասել է դեսպանը:

Նա ընդգծել է, որ թեև ինքը Բելառուսի պատկան կառույցներին ներկայացրել է Լապշինին Ադրբեջանին փոխանցելու հնարավոր հետևանքները՝ օրինակ բերելով տարիներ առաջ Հունգարիայում հայ սպայի դաժան սպանության փաստն ու հետագայում Ադրբեջանում մարդասպանի հերոսացումը, իրեն ոչինչ չեն պատասխանել:

Եվ այնուամենայնիվ, չնայած Լապշինի հարցում Մինսկի դրսևորած վարքագծին, Խաչատրյանը ճիշտ չի համարում, իբրև դեմարշ, Բելառուսից Հայաստանի դեսպանի հետկանչն ու այլ նմանատիպ քայլերը:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է:

Կարդացեք նաև՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար. Պետք է պահանջել, որ Բելառուսը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին

ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար. Բաքուն խախտում է զբոսաշրջային էթիկայի համաշխարհային օրենսգրքի դրույթները

Հարցում. Ի՞նչ պիտի անի ՀՀ-ն Լապշինի արտահանձնումից հետո

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---