9 փետրվարի 2017 - 09:25 AMT
Բերդ-Ճամբարակ, Ուրասար-Կաթնաղբյուր ճանապարհները փակ են, Լարսը՝ բաց

Փետրվարի 9-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Բերդ-Ճամբարակ, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները:

Դժվարանցանելի է Բլագոդարնոե-Կաթնառատ ավտոճանապարհը:

Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի 27-33-րդ կմ-երին, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Տավուշի մարզում, Սյունիքի մարզի Գորիս-Կապան, Կապան-Քաջարան ավտոճանապարհին մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

ՀՀ տարածքում փետրվարի 9-10-ն առանձին շրջաններում, 11-13-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 9-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, 9-ի ցերեկը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 7-10 աստիճանով: