Թրամփը «կոտրել է» սառույցը Չինաստանի հետ հարաբերություններում

Թրամփը «կոտրել է» սառույցը Չինաստանի հետ հարաբերություններում

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «կոտրել է» Չինաստանի հետ հարաբերություններում առկա սառույցը: Reuters-ի հաղորդմամբ, նա Չինաստանի նախագահ Սի Ձինփինին հղված նամակում կառուցողական հարաբերություններ հաստատելու առաջարկ է արել:

Աղբյուրը մանրամասնում է, որ նամակում ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել չինացի գործընկերոջը երդմնակալության կապակցությամբ հղված բարեմաղթանքների համար, ինչպես նաև՝ շնորհավորել է չինացի ժողովրդի Նոր տարին:

Սպիտակ տան տարածած հայտարարությունում նշվում է, որ նախագահ Թրամփը ցանկանում է աշխատել Ձինփինի հետ, զարգացնել կառուցողական հարաբերություններ, որոնցից կշահեն և՛ Միացյալ Նահանգները, և՛ Չինաստանը:

Չինաստանի արտգործնախարարությունը դեռևս չի արձագանքել նամակին:

ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփը ո՛չ հեռախոսազրույց է ունեցել և ո՛չ էլ հանդիպել է Սի Ձինփինին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---